Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ չցանկացավ պատասխանել ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ լրագրողների հարցերին։
Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ ինչո՞ւ իշխանությունը պարզաբանումներ չի տալիս նրա ու Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ։ Փաշինյանը եւ նրա հետ գրասենյակ ժամանած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների այս հարցերն անպատասխան թողեցին։