ԱԱԾ մամուլի կենտրոնի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Operativ լրատվականին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին նաեւ, որ այս պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար չկա։
Նշենք, որ Վահագն Բոյաջյանը այդ պաշտոնին էր նշանակվել 8 օր առաջ՝ սեպտեմբերի 10-ին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։