Արարատում Mercedes-ում բռնկված հրդեհի հետևանքով մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. Վարորդը մեքենայում է եղել (Տեսանյութ և լուսանկարներ)
Արարատի մարզում սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19:25-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 24-ամյա Սիրակ Ղ.-ն ահազանգել է ԱԻՆ փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 13 ՏՕ 699 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակից կայծեր է նկատել եւ կայանելով ավտոմեքենան, նկատել է, որ ավտոմեքենայից կրակ է դուրս գալիս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Մինչ հրշեջների ժամանումը, կրակը տարածվել է նաեւ խոտածածկ հատվածում:
Սիրակ Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը կրել է մոտ 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: