Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացիներին Սաուդյան Արաբիա ուղեւորությունների վտանգավորության մասին
Ամերիկացի քաղաքացիները պետք է «զգոն լինեն» Սաուդյան Արաբիա ուղեւորվելիս այն բանից հետո, երբ թագավորության նավթային օբյեկտները գրոհի են ենթարկվել անօդաչու սարքերի կողմից։ Այս մասին ասվում է պետդեպարտամենտի երեքշաբթի հրապարակված հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Դրանում ընդգծվում է, որ համապատասխան նախազգուշացումն արվում է թագավորության տարածքում «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման նպատակով ահաբեկչական գրոհների եւ հրթիռների ու անօդաչու սարքերի արձակման սպառնալիքից ելնելով»։ Դրանք կարող են հարվածներ հասցնել զբոսաշրջիկների, հանրային տրանսպորտի կուտակման վայրերում, առեւտրային կենտրոնների, կառավարական օբյեկտների մոտ»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նախազգուշացման մեջ խորհուրդ է տրվում չայցելել Սաուդյան Արաբիայի այն շրջաններ, որոնք Եմենի սահմանից հեռու են 90 կիլոմետր, քանի որ հարեւան երկրում «զինված հակամարտություն է ընթանում»։
Սեպտեմբերի 14-ի գշերը Saudi Aramco-ի ձեռնարկությունները Սաուդյան Արաբիայի արեւելքում ենթարկվեցին գրոհի 10 անօդաչու սարքերի կողմից։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել աշխարհում ամենախոշոր նավթավերամշակող համալիրը Աբքաիկ քաղաքի մոտ եւ Հուրայսի նավթավերամշակման գործարանը։ Պատասխանատվությունը ստանձնել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս գրոհների մեջ մեղադրեց Իրանին։ Թեհրանը չի ընդունել այդ մեղադրանքները։ Էր Ռիադ է թռել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։