«Ռոմայի» նոր համազգեստը, որով առաջին խաղը կանցկացնի «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ (լուսանկար)
Իտալական «Ռոման» ներկայացրել է նոր խաղային համազգեստի երրորդ տարբերակը ընթացիկ մրցաշրջանի համար։ Այն մուգ կապույտ է, դեղին օձիքով։ Ակումբի տեխնիկական գործընկերը Nike-ն է։
Նոր համազգեստով «Ռոման» առաջին հանդիպումը կանցկացնի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։
Իտալիայի անցած առաջնությունում «Ռոման» գրավել է 6-րդ տեղը։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում մայրաքաղաքային թիմը կմրցի նաեւ գերմանական «Վոլֆսբուրգի» եւ «Բորուսիա Մ․»-ի հետ։
Առաջին տուրի «Ռոմա» - «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։