5 խորհուրդ` ինչպես ճիշտ գովել երեխային
Հոգեբանները մշակել են մանրամասն ցուցումների շարք, թե ինչպես ճիշտ գովել երեխային: Ամփոփ կերպով դրանք կարելի է շարադրել այսպես.
Գովել կարելի է միայն արած գործի համար, բայց միևնույն ժամանակ չի կարելի անտեսել երեխայի ձեռքբերումները:
Գովասանքը պետք է լինի անթերի. չի թույլատրվում համեմատականներ անցկացնել այլ երեխաների հետ, կամ գովասանքից հետո շարունակել այսպես' «բայց…»
Գովել, ինչպես նաև մեղադրել կարելի է միայն արարքները' առանց անձնականացնելու:
Խորհուրդ չի տրվում գովել ամեն մանրուքի համար. դա կկորցնի գովասանքի իմաստը: Երեխան կարող է սովորել նման վերաբերմունքին և յուրաքանչյուր քայլից առաջ սպասել գովասանքի:
Եթե արդեն գովել եք երեխային ինչ-որ հաջողության համար, խորհուրդ չի տրվում որոշ ժամանակ անց բացատրել նրան, թե իրականում իր հաջողությունն այնքան էլ մեծ չէ: