WCIT 2019-ի կազմակերպիչները հայտարարել են հայ զեկուցողների անունները
WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպիչները հայտարարել են հայ զեկուցողների անունները, որոնք հանդես կգան ֆորումի ընթացքում:
Նրանց թվում են՝ Yandex.Taxi-ի տարածաշրջանային գլխավոր մենեջեր Արամ Սարգսյանը, Yandex Navigator-ի գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Խուդավերդյանը, Սան-Խոսե համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը, Emerson Collective-ի գործադիր տնօրեն Ռաֆֆի Կրիկորյանը, Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի բաժիններից մեկի ղեկավար Էրիկ Իսրայելյանը, ինչպես նաեւ Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը:
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA)։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։