«Capital Cities-ին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին: Չեմ համբերում՝ երբ եմ նրանց ցույց տալու Երևանն ու Գյումրին». Սեբու Սիմոնյան (Տեսանյութ)
Ամերիկահայ հայտնի երգիչ Սեբու Սիմոնյանը հուզված ու անհամբեր է Capital Cities բենդի` Գյումրիում և Երևանում սպասվող առաջիկա համերգների համար:
«Ես սիրում եմ իմ ժողովրդին եւ ուզում եմ տպավորել նրանց»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ երգիչը:
«Մեզ հրավիրել են երգելու Անկախության օրվա առթիվ Գյումրիում կազմակերպված միջոցառմանը: Այն կազմակերպվել է կառավարության շնորհիվ: Ես ծափահարում եմ այդ նախաձեռնությանը, որի նպատակն է նպաստել Գյումրու տնտեսական զարգացմանը եւ զարկ տալ տուրիզմին»,-հավելում է երգիչը` նշելով, որ խմբի բոլոր անդամները մեծ անհամբերությամբ են սպասում հայաստանյան համերգներին.
«Ռայանը շատ ոգեւորված է: Թե նրան, թե խմբի մյուս անդամներին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին: Չեմ համբերում, թե երբ եմ նրանց ցույց տալու Երեւանը, Գյումրին, մեր մշակույթը, ուտեստները, արվեստը, գիշերային կյանքն ու մարդկանց»:

«Համերգային վայրերն են տարբեր, ինչը խոսում է այն մասին, որ հանդիսատեսի համար տպավորություններն էլ այլ կլինեն: Գյումրիում այն նման կլինի բացօթյա մեծ փառատոնի, իսկ երեւանյան համերգը դրսում չի լինի, հետեւաբար` հանդիսատեսն էլ սահմանափակ քանակությամբ կլինի: Ի դեպ, համերգների ընթացքում մեզ կմիանա նաեւ Արտյոմ Մանուկյանը: Պատրաստվում ենք այստեղ ներկայացնել մեր երգերից մի երկար շղթա, որոնք հայտնի են մեր երկու ձայնասկավառակներից, կլինեն քավր կատարումներ Pink Floyd-ից, կկատարենք նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից»:
Երգիչն իր երեւանյան այցելությունների ընթացքում չի մոռանում նաեւ նոր սերնդի երաժիշտներին, որոնց համար հաճախ հանդես է գալիս վարպետության դասերով.
«Հույս ունեմ, որ օգոստոսի կեսին կկարողանամ այցելել Արցախի TUMO կենտրն: Դեռ մաստեր-կլասերի հստակ պայմանավորվածություններ չկան, բայց հնարավոր է` նման բան ծրագրեմ»:
Սեբուն բազմիցս նշել է` ցանկանում է ավելի մոտ լինել իր արմատներին` բնակություն հաստատելով հայրենիքում.
«Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, փորձում եմ երկար մնալ այստեղ: Ինձ համար այս երկիրը հոգեւոր տուն է, մի օր այն կդառնա իմ ֆիզիկական տունը, դա միայն ժամանակի հարց է...»:
Capital Cities-ի Գյումրու մենահամերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, Երեւանինը` սեպտեմբերի 23-ին: