Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Այնուհետև Operativ լրատվականը հաղորդեց, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը ներկայացրել ՀՀ նախագահին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։
Operativ լրատվականն էլ Մամուլ բաժնում հաղորդել էր, որ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ