Հայ հայտնի դիզայներն իր հավաքածուն է ներկայացրել Fashion Parade Moscow-ին
Մոսկվայում տեղի է ունեցել նորձեւության աշխարհի ամենվառ իրադարձություններից մեկը՝ Fashion Parade Moscow-ի նոր ձեւաչափով առաջին բաց շոուն, որի հայտնի դիզայներները ներկայացրել են իրենց աշխատանքները։
Բաց երկնքի տակ նորաձեւության ցուցադրությունն առաջին անգամ միավորել էր 15 միջազգային դիզայներների, 150 մոդելի եւ ավելի քան 500 000 հանդիսատեսի։
«Շոուի այսպիսի ձեւաչափը արտացոլում է այսօրվա համաշխարհային թրենդը՝ բաց ցուցադրություններ, որտեղ հանդիսատեսի համար ամեն ինչ ցանկալի է դառնում։ Նորաձեւությունը դուրս է գալիս քաղաքի փողոցներ։ Քաղաքային այգիներ ու տեսարժան վայրերը հանդիսատեսի համար դառնում են դահլիճներ», - հայտնում են միջոցառման մամուլի ծառայությունից։
Fashion Parade Moscow-ի հիմնական միտքը ժողովուրդների համախմբումն ու ընկերությունն է։ Ցուցադրությանը մասնակցել են դիզայներներ Հայաստանից, Բելոռուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբոկստանից, Ուկրաինայի եւ Ռուսաստանից։
Մոսկովյան նորաձեւության դիզայներ Հարութ Առուստամյանը միջոցառման շրջանակներում ներկայացրել է ազգային պանկանելության մասին «խոսող» հագուստ եւ աքսեսուարներ։
Դիզայներն իր Instagram-ում հրապարակել է մոդելների լուսանկարներ, որոնցից մեկի շապիկին գրված է «հրեա», իսկ մյուսի գլխարկին՝ «հայ»։