Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նախագահը, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի առաջարկը։
Հիշեցնենք՝ երեկ առավոտից մամուլում հրապարակումներ էին տարածվում Օսիպյանին աշխատանքից ազատելու մասին, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվում։
Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։ Մինչ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս, Օսիպյանը եղել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Վալերիյ Օսիպյանն ինքն է ազատման դիմում գրել:
Operativ լրատվականը նաև իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ ինչպես գրում է «Ժողովուրդ» պարբերականը, քննարկվում է Վալերի Օսիպյանին փոխարինող միայն մեկ հավակնորդի անուն:
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը։