Վիկտորիա Բեքհեմը փայլել է Լոնդոնի նորաձևության շաբաթում (Տեսանյութ)
Լոնդոնում, Նորաձևության շաբաթվա շրջանակում, երգչուհի և գործարար տիկին Վիկտորիա Բեքհեմը ներկայացրել է իր սեփական ապրանքանիշի գարուն-ամառ-2020 նոր հավաքածուն: Աստղը Instagram-ի իր էջում ցուցադրությունից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել:
Վիկտորիա Բեքհեմը ցուցադրությանը եկել է 8-ամյա դստեր՝ Հարփերի հետ: Աղջիկը դահլիճում տեղ է գրավել հոր և Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի կողքին:
Հավաքածուում Բեքհեմը բազմաթիվ բաճկոններ, դասական տաբատներ, էլեգանտ զգեստներ և վերնաշապիկներ է ներկայացրել:
Դիզայները նշել է, որ իր հագուստը պետք է վստահություն հաղորդի, և միևնույն ժամանակ «թույլ տա բացահայտել կնոջ զգայականությունը»:
Բեքհեմի ցուցադրությանը նրա ապրանքանիշի հանդերձանքով մասնակցել է «Օսկարի» մրցանակակիր անգլիացի դերասանուհի Հելեն Միրենը: Instagram-ի իր էջում աստղը լուսանկար է հրապարակել դերասանուհու հետ և պատմել նոր հավաքածուի մասին: