Եղնիկներ չոչնչացնելու համար Լյուկ Բեսոնին դատի են տվել
Ֆրանսիացի կինոռեժիսոր, գրող եւ սցենարիստ Լյուկ Բեսոնը վայրի եղնիկներ չսպանելու համար ստիպված է կանգնել դատարանի առջեւ։ Համապատասխան հայցով դատարան է դինել ֆրանսիական Օրն դեպարտամենտի որսորդական ֆեդերացիան, հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ կինեմատոգրաֆից մտադիր են 120 հազար եվրո բռնագանձել։ Բեսոնը, որը էթիկական պաճառներով հրաժարվել է սպանել կենդանիներին, իբրեւ թե նպաստում է դրանց անկանոն բազմացմանը։ Հայցվորների գնահատմամբ ռեժիսորի 160հա տարածքում թաքնվում են 50-ից 100 եղնիկ։
Որսորդները գտնում են, որ Բեսոնը հրաժարվում է սատկացնել եղնիկներին, նպստում է դրանց շատացմանը։ Բացի այս, այդ թաղամասում բնակվող ֆերմերները կենդանիներին մեղադրում են եգիպտացորենի եւ ցորենի բերքի ոչնչացման մեջ։ Նրանք վնասը բռնագանձել են որսորդական ֆեդերացիայից, որն իր հերթին ցանկանում է կրած վնասները փոխհատուցել Բեսոնին դատի տալով։
«Օրնի որսորդները պահանջում են, որպեսզի ես սպանեմ եղնիկներին, որոնք անցնում են իմ տան մոտով։ Միգուցե այդ տեսարանի համար երեխաներին էլ պատշգաբ դուրս բերեմ», - բարկացել է ռեժիսորը։ Նրա պաշտպանները պնդում են, որ անտառի այն հատվածը, որը հանդիսանում է նրա սեփականությունը, չի կարող ազդել շրջանում ապրող եղնիկների ընդանուր զարգացման վրա։