Մայլի Սայրուսին դուր է գալիս ագրեսիվ արտաքին ունենալը
Դեռ վերջերս հանրությունը քննարկում էր Մայլի Սայրուսի նոր արտաքինը: Երգչուհին պատմել է, թե ինչ կարծիք ունի իր նոր իմիջի մասին: «Նորաձևության ոստիկանություն» հաղորդման համար Մայլի Սայրուսից հարցազրույց է վերցրել նրա մտերիմ ընկերուհի Քելի Օզբորնը, ով հաղորդման վարողն էր:
Կես տարի առաջ Սայրուսն իր երկար ալիքավոր մազերը կարճացրել էր՝ ստանալով ագրեսիվ արտաքին: Հարցազրույցում նա նշել էր, որ հանրության ուշադրության կենտրոնում գտնվելը նրան դուր է գալիս, իսկ իր հասցեին ուղղված քննադատություններին ուշադրություն չի դարձնում:
«Ես անում եմ այն, ինչ դուք ուզում եք տեսնել: Դուք հետևում եք իմ կյանքին և գոհ եք ինձանից, բայց պետք չէ ինձ դատել իմ արտաքինի համար: Մարդկանց մեծ մասը դեռ չգիտի, թե ես իրականում ինչպիսին եմ:
Ես նաև հաճոյախոսություն եմ համարում այն, որ ինձ մեղադրում են լեսբուհի լինելու մեջ»,- ասել է Մայլին: