ԱՄՆ ՌԾՈՒ-ն հաստատել է ՉԹՕ-ի տեսանյութի իսկությունը
ԱՄՆ ՌԾՈՒ-ն հաստատել է, որ ենթադրաբար չբացահայտված թռչող օբյեկտներ ցուցադրող երեք տեսանյութերը իսկական են, գրում է Naked-Science-ը։
Այս պատմությունը շատ մութ կետեր ունի, իսկ հարցերը ժամանակի հետ ավելի են շատանում։ Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը The New York Times-ի լրագրողները խոսել էին ԱՄՆ ՌԾՈՒ-ի օդաչուների հետ, որոնք ամերիկյան ափերի մոտ թռիչքներ կատարելիս բախվել էին չբացահայտված թռչող օբյեկտների հետ։
Դրանցից մեկը նման է եղել քամուն հակառակ շարժվող հոլի, ընդ որում՝ ՉԹՕ-ն ցուցադրել է հնարավորություններ, որոնց ընդունակ չեն գոյություն ունեցող կամ հեռանկարային ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Դա վերաբերում է արագությանը, մանեւրելուն եւ թռիչքի տեւողությանը։
Ավելի ուշ օդաչու Ռայան Գրեյվզը The Drive թերթին հայտարարել էր, որ չԹՕ-ներ հանդիպել է ոչ միայն ԱՄն-ի երկնքում, այլեւ աշխարհի այլ անկյուններում՝ Միջերկրական ծովի եւ Պարսից ծոցի վրա։
Այժմ ԱՄՆ ՌԾՈՒ-ն հաստատել է, որ ենթադրաբար չբացահայտված թռչող օբյեկտներ ցուցադրող երեք տեսանյութերը իսկական են։ Խոսքը FLIR1-ի, Gimbal-ի եւ GoFast-ի նյութերի մասին է։ ՌԾՈՒ հրամանատարությունը դժվարանում է ասել, թե ինչ է հատկապես երեւում ներկայացված կադրերում։ Նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոզեֆ Գրադիշերը հայտարարել է, որ ռազմածովային ուժերը «այդ տեսանյութերում ցուցադրվող օբյեկտները ճանաչում են որպես չբացահայտված օդային երեւույթներ»։