Սնահավատությունը, նախանշաններն ու հղիությունը
Հղիությունն ու ծննդաբերությունը մշտապես կապված են եղել բազմաթիվ նախանշանների և սնահավատության հետ: Դրանց մեծ մասը գալիս է խոր անցյալից և լրիվ անիմաստ է: Ահա նման սնահավատություններից մեկը:
Գաղտնի պահել երեխայի անունը
Ապագա փոքրիկին անուն որոշելը պետք է անել նախօրոք: Բայց ահա կիսվել այդ գաղտնիքով, չի կարելի: Ընտրված անունը թաքուն պահելու սովորույթը ևս վաղ անցյալից է եկել, որն արվել է չար հոգիներից պաշտպանելու համար: Նրանք կարող էին լսել երեխայի անունն ու դժբախտություն բերել նրան:
Համարվում է նաև, որ երեխայի անունը չի կարելի ասել մինչ մկրտությունը, քանի դեռ երեխան չունի պահապան հրեշտակ: Մինչ 17-րդ դարը գոյություն ուներ մի ավանդույթ. նորածիններին տալիս էին միանգամից մի քանի անուն: Այսօր ևս արևմուտքը պահպանել է այս սովորույթը: Մարդիկ հավատում են, որ այդ եղանակով մարդ կարող է խուսափել չար աչքից: