Թրամփը մտադիր չէ հանդիպել Ռուհանիի հետ․ Նրանք պատրաստ չեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի օրերին հանդիպել իրանցի իր գործընկեր Հասան Ռուհանիի հետ, տեղեկացնում է Reuters-ը։
«Ես չեմ պատրաստվում հանդիպել նրա հետ։ Ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են, սակայն նրանք պատրաստ կլինեն»,- ասել է Թրամփը՝ հավելելով․ «Ես երբեք ոչինչ չեմ բացառում, սակայն ես կնախընտրեի չհանդիպել նրա հետ»։
Նախօրեին Ռուհանին հայտարարել էր, որ մտադիր չէ հանդիպել Թրամփի հետ։ Այսօր Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը՝ ցանկացած մակարդակով։