Շաքրո Մոլոդոյը պաշտպանել է «օրենքով գող» Արտեմ Սարգսյանին
«Օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյը (Զաքարիա Քալաշով) եւ Բադրի Քութաիսկին (Բադրի Կոգուաշվիլի) իրենց «գործընկեր» Կամո Գորկովսկիին (Կամո Սաֆարյան) խնդրել են մեղմել Արտեմ Սարատովսկիի (Արտեմ Սարգսյան) պարտքի հետ կապված իրավիճակը։
«Փրայմ Քրայմ»-ը գրում է, որ մի քանի օր առաջ վերջերս Հունաստանում բնակություն հաստատած Կամո Գորկովսկին գողերի ներկայությամբ խոսել է Արտեմ Սարատովսկիի չվճարած խաղային պարտքի մասին, որը քրեական ժարգոնով կոչվում է «ֆուֆլո» եւ զրկում է գողական թագի իրավունքից։
Աղբյուրի խոսքերով, դեռեւս գող չեղած ժամանակ Արտեմը նարդիով 1000 դոլար է կրվել, սակայն միայն դրա կեսն է վճարել։ Այն բանից հետո, երբ նա ընդունվել է ընտանիք, մարդը, որին նա պարտք է մնացել, այդ մասին պատմել է գողերին, մասնավորապես՝ Զապին (Անդրանիկ Սողոյան)։ Դրան հետեւել է գողերի հրավերը Արտեմին՝ իրավիճակը պարզելու համար գալ Երեւան, որը նա անտեսել է, եւ այդ թեման ժամանկավորապես մարել է։
Պատճառը, որի համար Կամոն այն վերսկսել է, եղել է այն, որ Արտեմը նրա շրջապատից մեկին սրիկա է անվանել։
Չնայած գողերի կողմից սահմանված արգելքին, 2013թ․ մայիսին Արտեմը Կվեժովիչի (Գուրամ Չիխլաձե) ակտիվ աջակցությամբ ընդունվել է ընտանիք։ Կվեժովիչի վարկանիշն ավելորդ անգամ չվնասելու համար Շաքրոն եւ Բադրին Կամոյին խնդրել են «վերջացնել այդ թեման»։ Չհամարձակվելով մերժել՝ Կամոն սկսել է գողերին համոզել։ Նրանցից ոմանք արդեն ասել են, որ «խոսքը ճնճղուկ չէ», իսկ Կամոյի արարքը, նույնիսկ հաշվի առնելով Շաքրոյի խնդրանքը, այնքան էլ գողական չէ, եւ կարող է նրա համար թանկ նստել։