«Վերջապես իմ խմբին կտանեմ իմ հայրենիք». Capital Cities-ը համերգ կունենա Գյումրիում եւ Երեւանում
«Գրեմմիի» նոմինացված Capital Cities բենդը, որի անդամներից է մեր հայրենակից Սեբու Սիմոնյանը, երկու համերգ կունենա Հայաստանում:
Խմբի առաջին համերգը տեղի կունենա Գյումրիում` սեպտեմբերի 21-ին, իսկ երկրորդը` Երեւանում` սեպտեմբերի 23-ին:
«Մեզ համար սա շատ սպասված իրադարձություն է: Վերջապես իմ խմբին կտանեմ իմ հայրենիք եւ ցույց կտամ իմ ազգի հյուրասիրությունը, Արարատ լեռը եւ աշխարհի լավագույն ծիրանները: Մեր առաջին համերգը կկայանա Գյումրիում, որը 88-ին տուժեց երկրաշարժից, եւ այսօր քաղաքը քայլ առ քայլ ոտքի է կանգնում: Մենք կնվագենք մեր բոլոր հիթերը»,-նշել է Սեբու Սիմոնյանը: