«Չե՞ք ամաչում»․ Քսենիա Բորոդինան կոպտել է հետեւորդներին
«Դոմ-2» հեռուստաշոուի հաղորդավար Քսենիա Բորոդինան պաշտպանել է փոքր դստեր՝ Տեոնայի ուսուցչին։ Հետեւորդներից մեկը փոքրիկ աղջնակի ձայնն անվանել է տհաճ, ոմանք էլ հասել են անգամ ուսուցչուհուն։ Քսենիան չի հանդուրժել։
Տեսանյութ՝ ԱՅՍՏԵՂ
«Գիտեք, երբ նման բաներ եմ լսում, ամաչում եմ, որ ձեզնից ոմանք․․․Անխոս, սա իմ 13,5 միլիոն հետեւորդներին չի վերաբերում, հասկանալի է, որ նրանց մեջ կան ադեկվատ, խելացի, ինտելիգենտ մարդիկ։ Սակայն կա մի պահ, երբ չգիտեմ ինչ անվանում տալ։ Անամոթներ, կամ ով եք դուք, որ մեկնաբանում ու քննարկում եք անծանոթ մարդու ձայնը, վարսերը, ոտքերը, ձեռքերը․․․Իմ մասին, դեռ լռում եմ։ Դուք անմիջապես հայտնվում եք սեւ ցուցակում։ Սակայն, երբ հարցը վերաբերում է ուսուցչին, բարեկամին, ծնողին, ապա գնացեք գրողի ծոցը։ Չե՞ք ամաչում ձեր պահվածքից», - բարկացել է Բորոդինան։
Հեռուստահաղորդավարուհին ապշել է, որ հեյթերների մեծամասնությունը կանայք են, որոնք երեխաներ ունեն։