Բարսելոնայի կաթոլիկ եկեղեցում տեղադրվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերները
Սեպտեմբերի 14-ին Բարսելոնայի կաթոլիկ եկեղեցում տեղադրվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Սուրբ Գրիգոր Նարեկացու սրբապատկերները՝ ի նշան հայ եւ իսպանացի ժողովուրդների բարեկամության: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Սրբապատկերները եկեղեցուն նվիրաբերվել էին Բարսելոնայում բնակվող Մայիլյան ընտանիքի կողմից: Նրանց ցանկությամբ եւ հրավերով էլ սրբապատկերների օծման արարողությունը կատարվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների: