Սերգեյ Լազարևը համացանցում կատակել է Լեռա Կուդրյավցևայի անձի շուրջ
Սերգեյ Լազարևը շարունակում է զվարճացնել իր երկրպագուներին' համացանցում տեղադրելով տարբեր լուսանկարներ և մեկնաբանել դրանք: Երեկ կեսօրին երգիչը ցուցադրել է Իվան Դորնի կողմից նվիրած սիրտը, իսկ երեկոյան հասցրել է նաև կատակել նախկին սիրեցյալ Լեռա Կուդրյավցևայի անձի շուրջ:
Լազարևն "Instagram"-ում տեղադրել է Լեռայի' «Մանկական Նոր Ալիք»-ի ժամանակ արված լուսանկարներից մեկը: Լուսանկարում Լեռան կանգնած է իր հետ մրցույթը վարող տղայի կողքին: Լազարևը նկարը մեկնաբանել է այսպես. «Ախ, փոքրիկ ջենթլմեն' Լեռայի «Մանկական Նոր Ալիքի զուգընկերը: Ով գիտի' հնարավոր է մի քանի տարի անց նա դառնա նաև փեսացուն»:
Երկրպագուները արժանիորեն են գնահատել Լազարևի հումորը' շարունակելով մեկնաբանություններ անել: Մեկնաբանություններին միացել է նաև Լեռան' գրելով. «Շնորհակալ եմ Սերեն. բոլորին մեկուսացրել եմ ))) »: