Այգեկ գյուղում 11-րդ դասարանցի տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն (Լուսանկարներ)
Արմավիրի մարզում, սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երեւանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երեւան քաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, որը վթարի վայրից հեռացրել էին՝ մտածելով, որ ոստիկանները չեն իմանա վրաերթի մասին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը եւ վրաերթի ենթարկվածը սովորում են Այգեկի միջնակարգ դպրոցում, վարորդը՝ 11-րդ, վրաերթի ենթարկվածը՝ 7-րդ դասարանում։