Միխայիլ Գալուստյանի կինը` շոումենի խաղամոլության մասին
Դեռ վերջերս Գարիկ Խառլամովի կինը՝ Յուլյան, պատմել էր, որ ամուսինը, ում հետ նա դատարանով կիսում է կարողությունը, տառապում է խաղամոլությամբ: Նրա խոսքերով՝ իրենց ամուսնական կյանքի ընթացքում նա պարտվել է 5 մլն ռուբլի: Այս մասին գրում է zvezdanutye.com-ը:
Հիմա մեկ այլ շոումենի` Միխայիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորյան, նույնպես ընդունել է, որ իր ամուսինը «վաստակավոր» խաղամոլ է: Իր բլոգում նա տեղադրել է Միխայիլի լուսանկարը և գրել՝ «Խաղամոլ: Մարդ, ով անհավանական արագությամբ բոլոր խաղերում անցնում է հաջորդ մակարդակ: Հարգանքով է վերաբերվում նախորդ խոչընդոտներին և իրավիճակի մասնակիցներին, բայց հստակորեն գիտի, թե ուր գնալ, և որ ամենահետաքրքիրն առջևում է»,- գրել է նա:
Ի տարբերություն Յուլյայի՝ Վիկտորյան Միխայիլի սերը խաղերի նկատմամբ նույնիսկ ոգևորում է, հատկապես, որ նա դրանցում գումար չի պարտվում: