Մոսկվացին 200 ռուբլով վիճակախաղի տոմս է գնել և դարձել բազմամիլիոնատեր
Մոսկվայի բնակիչը բազմամիլիոնատեր դարձավ՝ հաղթելով վիճակախաղում։ Այս մասին տեղեկացնում է «Միր» հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, տղամարդը տոմսը գնել էր 200 ռուբլով։ Տեղեկացվում է, որ նրա շահումը գերազանցել է 286 մլն ռուբլին։
Հայտնի է դարձել, որ տղամարդուն երջանկացրել է № 1249 տոմսը։ Հաղթողի անունը չի նշվում։
Շահումը մեծությամբ յոթերորդն է Ռուսաստանի վիճակախաղերում։