Շերլոկ Հոլմսի դերակատարը լրագրողներին Եգիպտոս է ուղարկել
Շերլոկ Հոլմսի դերակատար Բենեդիկտ Կամբերբետչը հոգնել է լրագրողների ուշադրությունից, ովքեր անընդհատ նկարում են իրեն:
Դերասանը որոշել է ազատվել նրանցից` ուղարկելով Եգիպտոս: Օգոստոսի 20-ին Կամբերբետչը իր տնից դուրս է եկել՝ ձեռքին ունենալով մի թուղթ, որի վրա գրված էր ՝ «Գնացե'ք Եգիպտոս, որտեղ աշխարհին հայտնելու ավելի կարևոր բաներ կան» :