Կառավարությունը 2,2 մլն դրամ է հատկացրել Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2277.41 հազար դրամ է հատկացվել Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերի համար:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Երվանդ Ղազանչյանի որդուն` Հակոբ Ղազանչյանին տրամադրելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով «1195. Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցառման իրականացման համար նախատեսված միջոցներից»:
Հիշեցնենք, որ Երվանդ Ղազանչյանը մահացել է այս տարվա օգոստոսի սկզբին: