Արքայազն Ուիլյամին դպրոցում ծաղրել են մոր բարեմասնությունների պատճառով (Լուսանկարներ)
Արքայազն Ուիլյամը դպրոցում ծաղրանքների է ենարկվել մոր՝ արքայադուստր Դիանայի, չափազանց փոքր կրծքերի պատճառով։ Այս ամենը տեղի է ունեցել, երբ Ուիլյամը 14 տարեկան էր․ սկանդալի ամենաթեժ պահին, երբ պապարացիները 1996թ․-ին Իսպանիայում նրան պատշգամբում թոփլես արեւայրուք ընդունելիս լուսանկարել էին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Conde Nast հրատարակչության ներկայացուցիչ Նիկոլաս Կոլրիջն իր մեմուարներում հիշել է արքայադուստր Դիանայի հետ հարցազրույցը, որը պատմել է, թե ինչպես է 14-ամյա Ուիլյամը զանգահարել իրեն։ Նա այն ժամանակ սովորում էր Իտոնյան քոլեջում։ «Նա այնքանշփոթված էր, - բողոքել է արքայադուստրը։ - Ասում էր՝ իրեն ծաղրում են երեխաները։ Համարում են, որ շատ փոքրիկ կուրծ ունեմ։ Իսկ քո կարծիքով իմ կուրծքը փոքր է»։
Քոլրիջը հաստատում է, որ կարմրել է եւ Դիանային վստահեցրել է, որ նա անհանգստանալու կարիք չունի։
Արքայադուստր Դիանան մահացել է 1997թ․-ի օգոստոսի 31-ին՝ Փարիզում տեղի ունեցած ավտովթարից, երբ նա 36 տարեկան էր։ 1981թ․-ից 1996թ․-ը նա եղել է արքայազն Չարլզի կինը։
2018թ․-ին Daily Mail-ը հրապարակել էր արքայազն Հարրիի քելոջի հանրակացարանի սենյակի լուսանկարները, որոնք արվել էին 17 տարի առաջ։ Նրա պատերին կախված էին կիսամերկ աղջիկների պաստառներ եւ ամերիկացի դերասանուհի Հոլլի Բերիի լուսանկարը, իսկ սեղանին կար մոր՝ արքայադուստր Դիանայի սեւ-սպիտակ լուսանկարը։