Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից. Արշավիր Ղարամյանը՝ Արթուր Վանեցյանի մասին
Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Ազգային անվտանգության քարտուղար Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի եւ դա է նաեւ պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը»: