«Իսկ ես արդեն 3 շաբաթ է, ինչ հրաժարվել եմ խմորեղենից։ Տեսնենք՝ ինչքա՞ն կդիմանամ»․ Արմինկա
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացրել է ամառային, հմայիչ կերպարը։ Երգչուհին կրում է վարդագույն երանգի ոճային զգեստ, ձեռքերում խնամքով մեկ կտոր թխվածք է պահում, իսկ կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Իսկ ես արդեն 3 շաբաթ է, ինչ հրաժարվել եմ խմորեղենից։ Տեսնենք՝ ինչքա՞ն կդիմանամ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամառային կերպարում։ Երգչուհին սպիտակ երանգի ամառային վերնաշապիկ, տաբատ, պիջակ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային պայուսակն ու բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Լոսանջելեսյան գիշերներ»։