Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ...

Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.

«Արդեն 1915 թ․ ես ընկերացել էի Յոհաննես Լեփսիուսի հետ։ Երբ գնացքով ճանապարհորդում էի Կոստանդնուպոլսից Փոքր Ասիայի տարածքով դեպի Բաղդադ, ականատես եղա ամբողջ տեղահանությանը: Ես բազմիցս նյութեր եմ ուղարկել Լեփսիուսին՝ իր հավաքածուի համար։ Մի քանի տարի շարունակ սերտ հարաբերությունների մեջ եմ եղել հայերի ու թուրքերի հետ, խոսել նրանց լեզվով, թեպետ շատ անկատար։ Լուսանկարները, որոնք ես արել էի անապատի սարսափելի տեսարաններից, թաքուն տեղափոխել եմ՝ թաքցնելով ստամոքսիս վիրակապի տակ։ Մահվան վտանգի տակ ես դրանք անցկացրել եմ սահմանով՝ փախստականների նամակների հետ միասին, որոնք ուղղված էին ամերիկյան դեսպանատներին։

1919-ին Ուրանիայում [Բեռլինի գիտական հասարակություն] հանրային միջոցառման ժամանակ, Յոհաննես Լեփսիուսի օգնությամբ ես ցուցադրեցի այդ լուսանկարները զգայացունց դասախոսության ժամանակ։ Դրա հետևանքով գրեթե ջարդ սկսվեց ներգաղթյալ հայերի և թուրքերի միջև։ Շատ չանցած ես հրապարակեցի իմ «Ճանապարհ առանց վերադարձի» (“Der Weg Ohne Heimkehr”) գիրքը՝ բացահայտելով այդ ժամանակվա անձնական փորձառությունները: Ես շարադրեցի տեղահանության օրերից իմ ունեցած փորձառությունների մեծ մասը իմ հայկական վեպի համար։

Կարճ ընդմիջումներով լույս տեսան ևս երկու գրքեր՝ «Երջանկության տանը» («Im Hause der Glückselligkeit») և իմ «Թուրքական վեպերը» («Tiscrkische Novellen»), որոնք նույնպես պարունակում էին երկու պատմություններ հայերի հալածանքների մասին։ Գրեթե միաժամանակ, 1921 թ․ իմ «Փոթորիկ կանանց լոգարանում» (“Der Sturm auf das Frauenbad”) նովելը՝ հայոց կոտորածների նկարագրությամբ, հայտնվեց Berliner Tageblatt-ում։ Նույն թվականին ես տպագրեցի «Թալեաթ փաշայի դատական գործը» («Der Prozess Talaat Pascha»), որին որպես վկա հրավիրված էի Հովհաննես Լեփսիուսի և այլոց հետ։

1925-ին ես սկսեցի գրել իմ հայկական վեպը, որն արդեն ծրագրել էի պատերազմի ժամանակ։ Աշխատության առաջին հայտարարությունները կարելի է գտնել միևնույն ժամանակ՝ Կիրշներ և Ալբերտ Սորգելի գրականության պատմության մեջ, որտեղ գիրքը հայտարարված էր «Արտաքսում» վերնագրով («Die Austreibung»): Սակայն, քանի որ ես նպատակադրվել էի պատկերել մարդկանց մի ամբողջ ռասայի տեղահանության և ոչնչացման հսկայածավալ էպոսը, ես շուտով հասկացա, որ իմ աշխատությունը կլինի մասնակի, եթե ինքս ինձ սահմանափակեմ միայն այս ողբերգության ավարտի նկարագրությամբ։

Այսպիսով, աշխատությունն ավելի ու ավելի էր հասունանում իմ ձեռքի տակ, քան այն, ինչ ի սկզբանե ծրագրել էի։ Դրանում պետք է ներկայացվեր մի ամբողջ ժողովրդի ճակատագիրն ու Մերձավոր Արևելքի ժողովուրդների պայքարը: Մերկացվել էր ռասաների, կրոնների և դասերի թշնամությունը։ Դա ոչ թե իմ կամքն էր, այլ այդ ստեղծագործության ներքին բնույթը, որը դարձավ քառահատոր վեպ։ Ես հակիրճ կներկայացնեմ նախագծի ուրվագիծը, որով կիսվեցի ակադեմիայի հետ երկու տարի առաջ։

Առաջին հատորը նվիրված է վեպի նախապատմությանը՝ գլխավոր հերոսի երիտասարդությանը, որը ծնվել էր 1890 թ․ ասիական մի փոքր քաղաքում: 1896 թ․Աբդուլ Համիդի կոտորածների ժամանակ նա կորցնում է ծնողներին և որբ մեծանում Երուսաղեմի սիրիական որբանոցում։ Այնուհետև, առաջին հատորի իրական բովանդակությունը նկարագրում է ասիական փոքր քաղաքի կյանքը, թուրքերի և հայերի հակադրությունը, նրանց հակամարտությունը, ինչպես նաև ընդհանուր հեղափոխական գործունեությունը, և վերջապես տանում է դեպի Կոստանդնուպոլիս՝ Աբդուլ Համիդի պալատը։ Հատորը կունենա «Աստծո ստվերում» խորագիրը:

Երկրորդ հատորը ՝ «Հավերժական ատելություն» խորագրով, սկզբում տանում է դեպի հայկական գյուղի լեռները: Այն ցույց է տալիս քրդերի և հայերի միջև եղած տարբերությունները և, ի վերջո, պատկերում է Փոքր Ասիայում և Կոստանդնուպոլսում 1908-ի հեղափոխության բռնկումը, Աբդուլ Համիդի տապալումը, Երիտթուրքերի հաղթանակը, և ավարտվում է թուրքերի ու հայերի ընդհանուր եղբայրացմամբ ու հաշտեցմամբ Սահմանադրության դարաշրջանում:

Երրորդ հատորը, որը, հավանաբար, կրելու է «Ճիչ Արարատի» վերնագիրը, սկսվում է Համաշխարհային պատերազմի բռնկման նկարագրությունից: Այս հատորը պարունակում է նաև Լեփսիուսի և Էնվեր փաշայի զրույցը, որն ինքը՝ Լեփսիուսն է այդքան տպավորիչ արձանագրել։ Վեպը մշտապես տեղաշարժվում է իշխող դասերի, իշխանությունների և մարդկանց միջև։ Իրենց դերն են ունեցել Երիտթուրքերի ղեկավարները և Եվրոպայի ողջ դիվանագիտությունը։ Գիրքն ավարտվում է տեղահանության փաստացի մեկնարկով։

Չորրորդ հատորը ՝ «Անապատը» խորագրով, նվիրված է հայ ժողովրդի բնաջնջմանը Միջագետքի տափաստաններում: Այս հատվածը պարունակում է նաև այն երկու հազար փախստականների տեսարանները, որոնք փրկվեցին լեռան վրա, իսկ այնուհետև Անտանտի նավերով բերվեցին Եգիպտոս՝ տեսարաններ, որոնք կարծում եմ ոգեշնչել են Ձեր ծրագրած գրքի վերնագիրը՝ «Մուսա լեռան քառասուն օրը»։ Վերջին հատորի վերջաբանը նկարագրում է Թալեաթ փաշայի սպանությունը Բեռլինի փողոցներում:

Ակնկալվում է, որ ամբողջ աշխատությունը կպահպանի բազմիցս հայտարարված «Արտաքսում» վերնագիրը:

Չնայած ես սկսեցի վեպը գրել դեռ 1924 թվականին, այն ընդհատվեց իմ այլ բանաստեղծական և լրագրողական գործերով: 1925-1927 թթ․նախագիծը հասունացավ իր ամբողջ ծավալով, և 1930-ի սկզբից ես ստիպված էի մեկ անգամ ևս սկսել ամբողջ աշխատանքը: 1928 թ․ իմ «Մոնի» վեպը (երկու տարեկան երեխայի մասին) հրատարակվեց Berliner Tageblatt-ում։ Միևնույն ժամանակ ես գիրքն առաջարկեցի Վիեննայի «Զսոլնայ» հրատարակչությանը (1928-ի մարտ) և հայտարարեցի պայմանագրով իմ պատրաստակամության մասին՝ իմ ծրագրած աշխատանքի՝ հայկական վեպի, որպես ժողովրդի հրաշալի պատկերում։ Բայց «Զսոլնայը» հրաժարվեց: Այնուհետև ես պայմանագիր կնքեցի Deutsche Verlags-Anstalt-ի հետ Շտուտգարտում (1928 թ․ գարնանը)՝ հայկական տեղահանության վերաբերյալ իմ

բազմահատոր վեպի համար, և այդ ժամանակ զգալի ավանդ ստացա։

Տնտեսական մեծ դժվարությունները, ընտանիքին կերակրելու ճնշումը և իմ մյուս գրքերի ոչ այնքան գոհացուցիչ վաճառքը, դանդաղեցրեցին իմ աշխատանքը: Ֆինանսական պարտավորություններից ելնելով՝ ես ստիպված էի նորից ու նորից ընդունել լրագրողական մեծածավալ աշխատանքը, որը պահանջում էր երկարատև ուղևորություններ արտասահմանյան երկրներ։ 1930 թ․ Թոմաս Մանը իմ անունից դիմեց Պրուսիայի արվեստի ակադեմիա (պոեզիայի բաժին)՝ հիշատակելով իմ աշխատությունը: Նրա նախաձեռնությամբ ես Ակադեմիա ներկայացրեցի իմ մեծ հայկական վեպի ավելի մանրամասն ծրագիրը։ Ես թվարկեցի վերոնշյալ անհատական հատորների տարբեր հատվածները։ Բարեբախտաբար, Ակադեմիան ինձ զգալի աջակցություն ցուցաբերեց այս աշխատանքի համար: Սակայն, ցավոք, այդ բոլոր գումարները բավարար չէին, որպեսզի թույլ տային ինձ՝ հանգիստ մտքով աշխատել այս հսկայածավալ աշխատանքի վրա»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Աղբյուրը՝ News.am

Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan