Այսօր Ժո Դասսենի մահվան օրն է
Այսօր Ժո Դասսենի մահվան օրն է: Ջո Դասսենը ծնվել է 1938 թ.-ին նոյեմբերի 5-ին Նյու Յորքում: Նա հայտնի կինոռեժիսոր Ժյուլ Դասսենի և ջութակահար Բեատրիս Լոների որդին է: Ժո Դասսենի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես:
1940 թ.-ի ավարտին 12-ամյա Ժոյի ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Ջոն սովորել է շվեյցարական էլիտար Լե Ռոզեյ քոլեջում: Նա սովորել է նաև Իտալիայում, Ժնևում, իսկ բակալավրի աստիճան ստացել է Գրենոբլում: Ուսանողական տարիներին Ժոն զբաղվել է նաև երաժշտությամբ: 1958 թ.-ին Ջոն մի քանի երգ է գրել իր հոր նկարահանած «Օրենք» ֆիլմի համար:
Երաժշտության բնագավառում նա հաջողությունների է հասել իր առաջին կնոջ՝ Մարիայի շնորհիվ, ով CBS ձայնագրման ստուդիայում ձայնագրելու էր տվել Ջոյի երգերը: Ձայնագրման ստուդիայի աշխատակիցները` լսելով Ժոյի երգերը, բարձր են գնահատել նրա տաղանդը և առաջարկել են համագործակցել իրենց հետ: Մի քանի անհաջող երգերից հետո, 1966 թ.-ին «Excuse Me Lady» երգը հիթ դարձավ: