Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում (Տեսանյութ)
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանն իր «Colours of Your Dream» երգով։ Այս մասին հայտնի է դարձել «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում, որը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։
Այս տարի մրցույթին մասնակցում էր 10 պատանի արտիստ՝ Անահիտ Առաքելյանը, Անժելա Ալբերտյանը, Անի Աթայանը, Անի Պետրոսյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Կարինա Իգնատյանը, Նարեկ Մարկոսյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը եւ Վարդան Մարգարյանը:
Հաղթողն ընտրվել է պրոֆեսիոնալ միջազգային ժյուրիի, մանկական միջազգային ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։
2018թ․-ին Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրել էր Լեւոն Գալստյանը, որը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։ 12-ամյա կատարողը ներկայացել էր L.E.V.O.N․ երգով։
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը տեդի է ունենալու նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանում: