Թրամփը մեծ վտանգ է ներկայացնում նաեւ ավելի լուրջ հարցերում. Բրեդ Փիթը Թրամփի հայտարարության մասին
Դերասան Բրեդ Փիթը պատասխանել է հարցին՝ չի՞ վախենում արդյոք նա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ֆրանսիական գինու ներկրման համար մաքսատուրքի սահմանումից, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Le Journal du Dimanche-ին:
«Ես հստակ չգիտեմ…Ես կարծում եմ, որ մենք միշտ կխմենք վարդագույն գինի Միացյալ Նահանգներում: Սակայն եթե կա վտանգ գինեգործների համար, ապա դա իրական խնդիր է: Ցավոք, դա անեկդոտի է նման: Թրամփը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում նաեւ ավելի լուրջ հարցերում»,-պատասխանել է Փիթը:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համատեղ տնօրինում են Château Miraval ֆիանսիական գինու գործարանը, որն արտադրում է վարդագույն գինի: