Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +13+15, վաղը ցերեկը՝ +26+28։
Եղանակը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+ 9, ցերեկը՝ +16+21
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+ 9, ցերեկը՝ +16+21
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+24
Սեւանի ավազանում գիշերը՝ +4+ 9, ցերեկը՝ +16+21
Լոռիում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+18
Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +17+22
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+ 9, ցերեկը՝ +16+21
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27
Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+ 9, ցերեկը՝ +15+20
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+27
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+18
Արցախի հովիտներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+27
Արցախի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+20։