Խաչվերացի տոնը նշել են նաև զինվորները (Լուսանկարներ)
Այսօր` Խաչվերացի տոնին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցում` ձեռամբ Գեղարքունյաց Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանի մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդության ֆեյսբուքյան էջից։
«Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ 2-րդ Բանակային Զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինծառայողները` ուղեկցությամբ ավագ գնդերեց` Տ. Վարազդատ քհն. Նաջարյանի: Հոգեշնորհ Հայր Սուրբը իր քարոզի մեջ անդրադարձավ նաեւ զինվորների անձնուրաց եւ հերոսական ծառայությանը, վկայակոչելով որ անգամ Արցախյան առաջին հերոսամարտին իբրեւ հավատի նշան Խաչի նշան էին դրոշմում իրենց մեջքերին կռվող հերոսները: Հայ Եկեղեցու Խաչը ծաղկյալ խաչ է: Ծաղիկը կյանքն է խորհրդանշում, իսկ ծաղկյալ Խաչը Քրիստոսով փրկության եւ հավիտենական կյանքի խորհուրդն ունի", իր խոսքում ընգծեց հոգեշնորհ Հայր Սուրբը:
Հավարտ Պատարագի զինվորները խմբակային լուսանկարից հետո վերադարձան զորամաս հոգեւոր նոր լիցքերով, նոր զգացումներով շարունակելու համար իրենց հերոսական ծառայությունը»,–նշված է գրառման մեջ: