Սլավիկ Գալստյանը իրանցի ըմբիշի հանդեպ հաղթանակ տարավ Նուրսուլթանում և նվաճեց բրոնզե մեդալ
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Սլավիկ Գալստյանը հաղթեց Իրանը ներկայացնող ըմբիշին և նվաճեց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 14-ին 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 16:7 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշ Էլման Մուխտարովի նկատմամբ: