Անդրեյ Մալախովը Քսենիա Սոբչակին ինտիմ ուղերձ է հղել (Տեսանյութեր)
47-ամյա հաղորդավար Անդրեյ Մալախովը համարձակ հոլովակով զարմացրել է երկրպագուներին ու հետևորդներին։ Տեսանյութում նա կնոջ հետ լոգարանում է, որը մինչև վերջ պատված է փրփուրով։ Նման տեսանյութ նկարահանելու առիթը Քսենիա Սոբչակի ինտրիգն է հանդիսացել։
Հայտնի շիկահերի հարսանիքի օրը Առաջին ալիքի եթերում հայնտվել է պրոմո-հոլովակ, որում Սոբչակը ակնարկում է նոր հեռուստաշոուի մասին։ Կադրերում սլանդալային Սոբչակը նույնպես լոգարանում է։
Սոբչակը խոսում էր հեռախոսով․ «Ողջույն Անդրեյ։ Պատկերացնու՞մ ես, նա ինձ այնպիսի առաջարկություն է արել, որից անհնար է հրաժարվել։ Դա կփոխի իմ ամբողջ կյանքը», - զրուցակցին հայտնում է հեռուստադիվան։
Բոգոմոլովի կնոջ երկրպագուները որոշել են, որ նա վարելու է «Пусть говорят» թոք-շոուն, որի վարողն ավելի վաղ եղել է Անդրեյ Մալախովը։
Իսկ այժմ Անդրեյն է պատասխան հոլովակ նկարահանել։ «Россия-1» հեռուստաալիքի հաղորդավարը կնոջ հետ լոգարանում է, սակայն ամեն դեպքում պատասխանում է հեռախոսազանգին․ «Այո, թանկագինս, գիտես քեզ նման քանիսն են նրա կյանքում եղել», - հեգնանքով նշել է Մալախովը։