ԱՄՆ սենատորը կոչ է արել գրոհել Իրանի նավթային օբյեկտները
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է դիտարկեն Իրանի նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ կապված Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթավերամշակման գործարանի գրոհների հետ: Այս մասին նա գրել է իր Թվիթերում:
Նրա խոսքով՝ Թեհրանը չի դադարի նման արարքներ գործելուց՝ մինչև Իրանը չզգա դրանց լուրջ հետևանքները:
Սենատորը նշել է, որ իրանական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումը կհասցնի ջախջախիչ հարված այդ երկրի ռեժիմին: