Լիլիթ Բաբասյանը՝ հմայիչ կերպարում (Լուսանկարներ)
Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:
Իր Instagram-ում հրապարակված լուսանկարներում Լիլիթը ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրերում նա կրում է սեւ կիսատաբատ, նույն երանգի վերնաշապիկ, իսկ կերպարը համալրել են վանդակավոր պիջակն ու ոճային գոտին։ Հրապարակմանը կից սննդաբանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Երազանքներդ ավելի ուժեղ դարձրու, քան վախերդ են»։
Ավելի վաղ հրապարկված կադրերում նա բաց մանուշակագույն հագուստ էր կրում, որը համադրել էր նուրբ ու գեղեցիկ վզնոցի հետ: Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել էր. «Մենք ենք մեր կյանքը մռայլ կամ գունավոր դարձնում։ Վառ գույներով լցրեք ձեր օրերը»։