Մեգան Մարքլը և արքայազն Հարին իրենց պարտեզուն նախատեսում են ստեղծել խորովածի տարածք
Մեգան Մարքլը և արքայազն Հարին, որոնք նախկինում ստացել էին Վինձորի և Մեյդենհեյդի քաղաքային խորհրդի հաստատումը՝ Ֆրոգմորի քոթեջը շրջապատող իրենց պարտեզի վերանորոգման համար, մտքափոխվել են և որոշել փոխել դիզայնը: Միևնույն ժամանակ, նրանք գաղտնազերծել են իրենց նախագիծը՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով խորհրդին, որում ասվում է, որ «ազգային անվտանգությունը վտանգված կլինի, եթե լայն հասարակությունը տեղեկանա իրենց ծրագրերին»:
Չնայած նրան, որ Մեգանի և Հարիի պարտեզում նորարարությունների ծրագրի մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվի, Daily Mail-ը պարզել է «թագավորական գաղտնիքի» որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ ծագումով ամերիկացի Մեգանը ծրագրում է պարտեզում ստեղծել «խորովածի տարածք», որը կարժենա ոչ պակաս, քան հինգ հազար դոլար, որի համար կվճարեն ինքը և Հարին: Նախկին դերասանուհին պլանավորում է տարվա տաք եղանակներին հյուրեր ընդունել և բացօթյա հյուրասիրություն կազմակերպել: