Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեմ է արտահայտվում ցմահ բանտարկությանը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ասում է, որ ցմահ բանտարկությունը խախտում է հույսի իրավունքը: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ըստ հովվապետի՝ պատժի այս տեսակը չի լուծում խնդիրը և ինքնին խնդիր է:
«Չի կարելի զրկել նոր սկզբի իրավունքից»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Միևնույն ժամանակ նա նշել է որ յուրաքանչյուր հասարակություն պետք է աջակցի հույսին և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի «պատիժը չխախտի հույսի իրավունքը և հաշտեցման նոր փորձը»:
Բացի այդ, հովվապետը նշել է, որ գերբնակեցված բանտերը հանգեցնում են զայրույթի առաջացման, և ոչ մի դեպքում «ուղղման տեղ» չեն: