Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված Լեհաստանի 35-ամյա քաղաքացին մահացել է
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, Արագած լեռան վրա Լեհաստանի 2 քաղաքացիների վրա արջ է հարձակվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արագած լեռան վրա հարձակված Լեհաստանի 35 ամյա քաղաքացին մահացել է:
Ժամը 15:55-ին Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է դեպքի վայր:
Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են:
Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին: