Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մարզվել է «Սասուոլոյի» հետ խաղից առաջ (լուսանկարներ)
Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» «Օլիմպիական» ստադիոնում կընդունի «Սասուոլոյին»:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ «Ռոման» պատրաստվել է «Սասուոլոյի» հետ խաղին:
«Ռոման» երկրորդ տուրից հետո ունի 2 միավոր և 15-րդն է մրցաշարային աղյուսակում: «Սասուոլոն» 3 միավորով 11-րդ տեղում է:
«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին: