Երևանում 22-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ բախվել է քարերին և հայտնվել ձորում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 06 QO 808 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդն էլ հրաժարվում էր ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ ծառայությունից, ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհային ոստիկանները հետաքրքրաեր քաղաքացիներին չհեռացնեին վթարի վայրից, ապա խցանումն անխուսափելի էր, իսկ որ նման հետաքրքրասեր քաղաքացիների պակաս չկա, դա նույնպես զգացվում էր վթարի վայրում։