Ի պաշտպանություն Ամուլսարի. Ջերմուկից ավտոերթ է մեկնարկել դեպի Երևան (Տեսանյութ)
Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները այսօր` սեպտեմբերի 14-ին մեծ ավտոերթով գալիս են մայրաքաղաք` միանալու Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` ի պաշտպանության Ամուլսարի չշահագործման։
«Կապ չունի ով որտեղ է ապրում, եթե գիտակցում ենք, որ Ամուլսարը հայրենիք է, էսօր բոլորս պետք է հավաքվենք Երեւանում ու մեր խաղաղ ակցիայով ավելի ամրապնդենք Ամուլսարի պաշտպանությունը: Պետք է ասեմ, որ Ամուլսարի պայքարը ուրիշ նպատակ չունի, սա զուտ Ամուլսարի փրկության համար է, ու որ վայրկյանին, որ Կառավարությունը կլեգիտիմացնի Ամուլսարի փրկության մեր որոշումը, հենց այդ վայրկյանից մենք այլեւս դուրս չենք գ ափողոց, այնպես չի, որ մենք Կառավարության դեմ ենք դուրս գալիս: Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավտոերթը մեկնարկել է Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից:
Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին: