Էրդողանը մտադիր է Թրամփի հետ քննարկել ամերիկյան Patriot համակարգերի ձեռքբերումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ամերիկյան Patriot համալիրների ձեռքբերումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի սկզբում, փոխանցում է Reuters-ը։
Էրդողանը համարում է, որ Թրամփի հետ իր բարեկամական հարաբերությունները կարող են հաղթահարել ճգնաժամը, որը սկսվել է ռուսական S-400 համակարգերը ձեռք բերելուց հետո։
Էրդողանը պնդում է, որ Թրամփի հետ Patriot համակարգերի ձեռքբերումը քննարկել է 2 շաբաթ առաջ հեռախոսազրույցի ժամանակ և խոստացել է զրույցը շարունակել հանդիպման ընթացքում։