WSJ-ն բացատրել է Ռուսաստանից ԱՄՆ գործակալին դուրս բերելու վերաբերյալ արտահոսքը
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ 2017-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իրենց գործակալին Ռուսաստանից հավանական դուրս բերման մասին տեղեկատվությունը կարող է ձեռնտու լինել ՀԴԲ-ին:
Հրապարակման հեղինակ Քիմբեռլի Սթարսելը նշում է, որ կա միտում, երբ ՀԴԲ-ն որևէ զեկույցի հրապարակումից առաջ, որը կարող է հերքել Դոնալդ Թրամփի ՌԴ-ի հետ դավադրությունը, «սենսացիոն արտահոսք» է կազմակերպում:
Նշվում է, որ դա պետք է նկատի ունենալ Ռուսաստանում ենթադրյալ լավագույն լրտես ունենալու մասին «անպատասխանատու» հրապարակումների համատեքստում:
Հստակեցվում է, որ լրտեսի մասին նյութերը կարող էին ի հայտ գալ նախքան ԱՄՆ արդարադատության նախարարության զեկույցի հրապարակումն այն մասին, թե արդյոք ՀԴԲ-ն հիմքեր ուներ լրտեսելու Թրամփի նախընտրական շտաբին: