Թուրքիան «Ալ-Քաիդայի» հովանավո՞ր
Լիբանանյան բանակի թոշակառու գեներալ Հիշամ Ջաբերը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները սատարում են սիրիրական ահաբեկչական խմբավորումներին` ընդդեմ սիրիաբնակ քրդերի' վախենալով, որ նրանք կմիավորվեն իրաքյան քրդերի հետ: Գեներալ Ջաբերի խոսքով` Անկարան անկասկած հովանավորչական գործունեություն է իրականացնում «Ալ-Քաիդա», «Ալ-Նուրսայի Ճակատ» և այլ համանման կազմակերպությունների, քանի որ երկյուղ է զգում, որ տեղում քրդերը կարող է ձևավորեն մինի պետություն և միավորվեն իրաքյան քրդական իշխանությունների հետ' ռեալ սպառնալիք դառնալով Թուրքիայի համար:
Ի դեպ, գեներալ Ջաբերը նկատել է, որ այսօր քրդերը միավորվում են և պայքարում հանուն ինքնավարության և ծայրահեղական խմբավորման' տարածաշրջանից վտարման: