Դոնի Ռոստովի «Աստղերի մայրուղում» բացվել է Մարտիրոս Սարյանի աստղը
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի «Աստղերի մայրուղում» այսօր կայացել է ականավոր հայ եւ խորհրդային նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Rusarminfo-ն:
Աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Դոնի Ռոստովում հայ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, ոչը բարձր է գնահյատել Այվազովսկու ավանդը «Ռոստովում հայերի պատմության եւ մշակույթի պահպանման» գործում:
Նշվում է, որ նախքան աստղի բացումը օնլայն քվեարկություն է եղել, որի ժամանակ Մարտիրոս Սարյանի աստղի տեղադրման օգտին շուրջ 5000 մարդ է քվեարկել:
Աստղի կենտրոնում ներկապնակ եւ վրձին է պատկերված, հայտնի նկարչի անվանական աստղի մոտ արդեն հարյուրավոր այցելուներ են լուսանկարվել: